Հրապարակվել է ԱՄՆ-ում բնակելի տան վրա ընկած ինքնաթիռի հետևանքով բռնկված հրդեհը պատկերող տեսանյութ

16:34 • 04.02.19

Հրապարակվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Յուրբա Լինդա քաղաքում բնակելի տան վրա ընկած թեթևշարժիչային ինքնաթիռի հետևանքով բռնկված հրդեհը պատկերող տեսանյութ:

CNN-ի հաղորդմամբ՝ միջադեպը 5 մարդու կյանք է խլել, ևս 3-ը տուժել են: Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 2 տուժածի մասին: Զոհերից մեկն ինքնաթիռի օդաչուն է, մյուս 4-ը՝ տանը գտնվող անձինք:

Միջադեպի վայրում արված տեսանյութը Twitter-ում է տեղադրել օգտատերերից մեկը՝ Ջոշուա Լենսոնը՝ այն վերնագրելով «Մեր թաղամասում ինքնաթիռ է կործանվել»: