ՀՀ-ն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև. Լ. Տեր-Պետրոսյանը՝ օրհներգի փոփոխության հարցի քննարկման մասին

16:14 • 04.02.19

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ օրհներգը փոխելու վերաբերյալ բանավեճին: Այս մասին գրել է Ilur.am-ը:

Ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հանրային քննարկման հարց դարձնել ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու հարցը:

Tert.am-ի հետ զրույցում Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն էլ ասել է, որ Կոմպոզիտորների միությունը կողմ է, որ օրհներգը փոխվի, բայց ՀՀ օրհներգի փոփոխության հարցին անհրաժեշտ է քաղաքական լուծում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: