Կանադացին վիճակախաղով 25,5 մլն դոլար է շահել

11:01 • 04.02.19

Կանադայի բնակիչը Lotto 6/49 վիճակախաղով 33,3 մլն կանադական դոլար է շահել, հայտնում է ctvnews.ca կայքը՝ մանրամասնելով, որ գումարը համարժեք է 25,5 մլն ամերիկյան դոլարին:

Նշվում է, որ հաղթողը, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, հաջողակ տոմսը գնել է Օնտարիո նահանգի Օուեն Սաունդ քաղաքում՝ անցած շաբաթ օրը:

Եվս մի հաջողակ տոմս, որի գնորդը շահել է 1 մլն կանադական դոլար (համարժեք է 750 000 ամերիկյան դոլարին), վաճառվել է Սադբըրիում:

Աղբյուրը մանրամասնում է, որ Lotto 6/49 վիճակախաղում հաղթել է 14, 16, 25, 29, 30, 48 թվերի կոմբինացիան: