Խոսքը 3 տարվա վաղեմության դեպքի մասին է, երբ Արսեն Թորոսյանն ու Նարեկ Վանեսյանը չեն էլ ճանաչել միմյանց. ԱՆ խոսնակի պարզաբանումը

19:38 • 05.02.19

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տեղադրել՝ կապված «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «հովանավորյալը» կասկածվում է խոշոր չափի խարդախություն կատարելու մեջ. նրա նկատմամբ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ» վերտառությամբ հրապարակման հետ:

Մասնավորապես, նախարարության խոսնակը գրել է.

«1. Պետք չէ շահարկել նախարարի անունը, հատկապես, որ «հովանավորյալ» լինելը իրականությանը չի համապատասխանում:

2.Նախարարի պաշտոնավարման ընթացքում Վանեսյանը զբաղեցրել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնը, որը լքել է սեփական դիմումի համաձայն:

3.Մամուլում տեղ գտած հրապարակումներից պարզ է դառնում, որ խոսքը գրեթե 3 տարվա վաղեմության «դեպքի» մասին է, երբ Արսեն Թորոսյանն ու Նարեկ Վանեսյանը չեն էլ ճանաչել միմյանց:

4. Մնացած հարցերով կզբաղվեն իրավապահ մարմինները: