Տաշիր քաղաքում բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2106-ը. կա մեկ տուժած. Shamshyan.com

02:12 • 05.02.19

Փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 56-ամյա Տիգրան Դադիվանյանի վարած Volkswagen մակնիշի 31 ՏՕ 739 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Սպարտակ Աբրահամյանի վրաած ВАЗ 2106 մակնիշի 07 ՍՕ 811 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: