Դանիայում ՀՀ դեսպանության միացումը Շվեդայի դեսպանությանը դիվանագիտական առաքելության բարեփոխումների շրջանակներում է իրականացվել. Աննա Նաղդալյան
Դանիայում Հայաստանի դեսպանության միացումը Շվեդայի դեսպանությանը դիվանագիտական առաքելության բարեփոխումների շրջանակներում է իրականացվել: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մենք բազմիցս ենք ասել, որ դիվանագիտական առաքելության շրջանակներում բարեփոխումներ են իրականացվում: Դրանց թվում է նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների օպտիմալիզացումը: Այդ պրիզմայով պետք է նայել Դանիայի դեսպանության միացումը Շվեդիայի դեսպանությանը: Հենց այդ տեղից էլ իրականացվելու է մեր ներկայացվածությունը տարածաշրջանում»,- ասաց նա:
Աննա Նաղդալյան խոսքով՝ դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերի շրջանակներում նաև նախատեսված են քայլեր, որոնք ուղղված են մեր դիվանագիտության աշխարհագրության ընդլայնմանը: «Պարզապես ցանկանում եմ, որ շահարկումներ չլինեն, որովհետև դրանք պարզապես չկան»,- ասաց նա:










