Չելյաբինսկում սառնամանիքի պատճառով դպրոցներում դասերը չեղարկվել են

10:32 • 05.02.19

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի համանուն մարզկենտրոնում այսօր՝ փետրվարի 5-ին, սառնամանիքի պատճառով չեղարկվել են դպրոցների առաջին և երկրորդ հերթի դասերը, գրում է РИА Новости-ն՝ քաղաքային իշխանությունների մամուլի ծառայությանը հղումով:

«Այսօր՝ 2019թ. փետրվարի 5-ին, օդի ցածր ջերմաստիճանի պատճառով Չելյաբինսկ քաղաքի դպրոցների 1-11-րդ դասարանների առաջին և երկրորդ հերթի դասերը չեղարկվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքում այսօր առավոտյան օդի ջեմաստիճանը նվազել է մինչև -29 աստիճան: