Ամերիկացին մահացել է էլեկտրոնային ծխախոտի պայթյունից

22:37 • 05.02.19

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորթ Ուերթ քաղաքում էլեկտրոնային ծխախոտի պայթյունից տղամարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, 24-ամյա ամերիկացին նոր էլեկտրոնային ծխախոտ էր ձեռք բերել: Նա մեքենայում էր գտնվում, երբ ցանկացել էր առաջին անգամ փորձարկել սարքավորումը: Այն պայթել է անմիջապես նրա դեմքի առաջ:

Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մահացել է «ներթափանցող վնասվածքի» պատճառով: Նշվում է, որ տղամարդը նաև ուղեղի կաթված է տարել մեքենայում գտնվելիս:

Ողբերգական միջադեպի վկան նրա տատիկն է եղել: Նա պնդում է, որ թոռը չէր ծխում և ասթմա ուներ, իսկ էլեկտրոնային ծխախոտը գնել էր, քանի որ նրան խորհուրդ էին տվել այդ սարքի հատուկ տեսակը, որն ունակ է վերացնել հիվանդության ախտանշանները:

Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի պատճառը մարտկոցի խափանումն է եղել: