Թուրքիայում 58-ամյա քաղաքացին 14 ամսվա ազատազրկման է դատապարտվել Էրդողանին սոցցանցում քննադատելու համար
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի 58-ամյա բնակիչը 14 ամսվա ազատազրկման է դատապարտվել սոցցանցերից մեկում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղվակ քննադատական հրապարակման համար:
Ինչպես փոխանցում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, դատապարտված Սինան. Ն-ն հայտնել է, որ ավելի վաղ կրկին դատապարտվել է ազատազրկման նույն մեղադրանքով, այդ ժամանակ դատարանը նրան դատապարտել էր 18 ամսվա ազատազրկման, սակայն հնարավորույթուն էր տվել հետաձգել պատիժը ի կատար ածելու ժամկետը:
2017 թվականին Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհել է «ամենանեղացկոտ» առաջնորդի կոչումը։
Ըստ միջազգային կազմակերպության՝ Էրդողանը մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից ամենանեղացկոտն է, նման ընտրության հիմք է ծառայել Թուրքիայում քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատիժ է նախատեսում երկրի նախագահին կամ «թրքությունը» վիրավորելու համար:
Հայտնի է, որ 2017 թվականին տվյալ հոդվածով Թուրքիայում քննվել է 46.193 դատական գործ:










