Փարիզում բնակելի շենքում հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել (լուսանկար)

10:10 • 05.02.19

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավ-արևմուտքում բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել, առնվազն 28-ը վնասվածքներ է ստացել, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է Washington Post-ը:


Հրդեհը բռնկվել է գիշերը՝ քաղաքի 16-րդ թաղամասի Էռլանժե փողոցում գտնվող 8-հարկանի բնակելի շենքի 7-րդ և 8-րդ հարկերում:


Դեպքի վայրում շուրջ 200 հրշեջ է աշխատում: Հարևան շենքերի բնակիչները տարհանվել են: Հրդեհի պատճառները հայտնի չեն: