Կիևում 12-ամյա տղան ընկել է շենքի 6-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երեկ երեկոյան 12-ամյա տղան ընկել է շենքի 6-րդ հարկի պատուհանից և հրաշքով ողջ մնացել, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Բորշչագովսկայա փողոցի վրա գտնվող 10-հարկանի շենքերից մեկում:
Երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել է: Նրա առողջական վիճակի մասին տվյալներ առայժ չեն ներկայացվում:
Հայտնի չէ, թե ինչ պայմաններում է երեխան ընկել տան պատուհանից, դեպքի հանգամանքները պարզվում են:












