Բիշքեկի օդանավակայանում պայթուցիկ սարքի մասին հաղորդման պատճառով տարհանում է իրականացվել

16:09 • 05.02.19

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդմամբ պայմանավորված տարհանում է իրականացվել: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Ալյա Կուրբանովան:

«Ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 14.41 րոպեին: Այժմ բոլոր մարդիկ տարհանվել են: Տեղում աշխատում են համապատասխան մարմինները»,- ասել է նա:

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցներն արդեն օդանավակայանի շենքում ստուգումներ են անցկացնում: Պետկոմիտեից հայտնել են, որ կասկածելի առարկաների կամ պայթուցիկ սարքերի հայտնաբերման, ինչպես նաև միջադեպին ներգրավված անձանց ինքնությունը պարզելու նպատակով համալիր միջոցառումներ են իրականացվում: