Բիշքեկի օդանավակայանում պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքի առկայության մասին ավելի վաղ ստացված ահազանգը, որի պատճառով տարհանում էր իրականացվել, կեղծ է եղել, գրում է РИА Новости-ն՝ երկրի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Ռահաթ Սուլեյմանովին հղումով:
«Համալիր ստուգումների արդյունքում ոչ մի կասկածելի իր կամ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել», -ասել է Սուլեյմանովը:
Ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները փնտրում են «հեռախոսային ահաբեկչին»:
Օդանավակայանի շենքի ամբողջական ստուգման համար 2 ժամ էր պահանջվել: Օդանավակայանը վերսկսել է աշխատանքը:










