Դիլիջան քաղաքի տներից մեկում դի է հայտնաբերվել
Փետրվարի 4-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի 26 Կոմիսարների փողոցի տներից մեկի ներսում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ս.-ի (ծնված 1945 թ.) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:










