Մոսկվայում տարբեր շենքերի «ականապատման» պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել

16:48 • 05.02.19

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շենքերի ականապատման մասին անանուն ահազանգերից հետո ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ օբյեկտները, որոնց վերաբերյալ ականապատման տեղեկություն է ստացվել, գրեթե 90-ն են:

«89 օբյեկտներից այս պահին 21 000 մարդ են տարհանել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը, ում անունը չի բացահայտվում:

Նա հավելել է, որ Մոսկվայի մարզի տարածքում գտնվող ևս 25 օբյեկտներում ստուգումներ են իրականացվում:


Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսից Ռուսաստանի կենտրոնական հատվածներում ու Հեռավոր Արևելքում պարբերաբար անանուն ահազանգեր էին ստացվում դպրոցների, առևտրի կենտրոնների, հիվանդանոցների ու այլ շենքերի ականապատման մասին: