Ուղևորատար ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո 3 անգամ հետ է վերադարձել անսարքության պատճառով
Լոս Անջելեսից Հավայան Կահուլուի քաղաք թռչող օդանավը, որը պատկանում է Hawaiian ավիաընկերությանը, երեք անգամ վերադարձել է մեկնարկային օդանավակայան՝ տարբեր համակարգերի անսարքության պատճառով:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ավիաընկերությունից չեն մասնավորեցրել, թե խոսքը որ համակարգերի անսարքության մասին է, սակայն թռիչքներին առցանց հետևող flightradar24 կայքը ցույց է տվել, որ առաջին անգամ օդանավը վերադարձել է թռիչքից կես ժամ անց: Այնուհետև երկրորդ անգամ է փորձել հասնել Կահուլուի, սակայն օդում անցկացրել է 5.5 ժամ՝ պտտվելով Խաղաղ օվկիանոսի վերևում: Երրորդ փորձից հետո օդանավը գրեթե անմիջապես վերադարձել է Լոս Անջելեսի օդականավայան, որից հետո ընկերությունը չեղարկել է չվերթը:
Բոլոր ուղևորները դրամական փոխհատուցում են ստացել, ինչպես նաև համար հյուրանացում, ճաշ և 100 դոլարի զեղչ հաջորդ չվերթի համար:










