Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Աբու Դաբիում պատարագ է մատուցել, որին ներկա է գտնվել ավելի քան 130 հազար մարդ (լուսանկարներ)

15:12 • 05.02.19

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հանրային պատարագ է մատուցել, գրում է The National հարթակը:

Պատարագը, որին ավելի քան 130 հազար մարդ է ներկա գտնվել, տեղի է ունեցել Zayed Sports City մարզադաշտում: Այն ուղիղ եթերով հեռարձավել է տեղական հեռուստաալիքներով:  

Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապն ԱՄԷ էր ժամանել փետրվարի 4-ին՝ այսպիսով դառնալով Արաբական թերակղզի այցելած առաջին Պապը: Նա հրավիրվել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Զայեդ ալ Նահայանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու և կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ամուր հարաբերություններ հաստատելու նպատակով:

Ավարտելով այցը՝ կաթոլիկների առաջնորդն արդեն ուղևորվել է Վատիկան: