Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլի հետ քննարկել է ՀՀ վերջին զարգացումները
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոուլն այսօր ԵԺԿ շտաբում ընդունել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանին:
Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաեվրոպական ղեկավարը և Հայաստանի առաջին արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունները, վերջին զարգացումները հանրապետությունում և տարածաշրջանի մարտահրավերները:
Րաֆֆի Հովհաննիսյանը Բելգիայի մայրաքաղաքում նաև մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԺԿ քաղաքական վեհաժողովում:










