Սանկտ Պետերբուրգում թաղապետին ազատել են աշխատանքից 3 մետրանոց հսկա սառցալեզվակի պատճառով
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզենսկի շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից՝ տարածքում հսկա սառցալեզվակի պատճառով, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովն անակնկալ շրջայց է կատարել մի շարք շրջաններում, այցի ժամանակ նրան բավականին զայրացրել է Ֆրունզենսկում առկա իրավիճակը:
Պաշտոնյան նկատել է, որ շրջանում աղբն այդքան էլ լավ չեն հավաքում, իսկ թաղապետարանում կիրակի օրն աշխատելիս են եղել միայն դատախազության ներկայացուցիչն ու հավաքարարը:
Նահանգապետի պաշտոնակատարի աչքից չեն վրիպել մարմնական վնասվածքներով քաղաքացիներին առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժկետերի առջև գոյացած հերթերը, իսկ ամենից շատ նրան վրդովվեցրել է Տամբովսկի փողոցի շենքերից մեկից կախված երեք մետրանոց հսկա սառցալեզվակը:
Շրջայցից հետո Բեգլովը միանգամից որոշում է կայացրել ազատել աշխատանքից Ֆրունզենսկի շրջանի ինքնակառավարման մարմնի ղեկավարին:










