Շիրակի մարզում հայտնաբերվել է մարզապատանեկան դպրոցի մարզչի դին՝ կախված գազի խողովակից
Փետրվարի 4-ին Շիրակի մարզում՝ տանը, հայտնաբերվել է տղամարդու դի։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ին հայտնեց, որ երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը Գյումրիի ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել և հայտնել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված:
«Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի միջանցքում հայտնաբերել է Գ. Մ.-ի դին, ով ինքնասպանություն է գործել իրենց տան միջանցքում գտնվող գազի խողովակից շարֆով կախվելու միջոցով»,- հայտնեց Զարզանդ Գաբրիելյանը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ Գ. Մանուկյանն աշխատում էր Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցում՝ որպես մարզիչ:










