Երեխաների սպանություններ Տանզանիայում. բնակիչները հաշվեհարդար են տեսել 7-ամյա երեխայի սպանության համար կասկածվող անձանց հետ
Տանզանիայի գյուղերից մեկի բնակիչները 7-ամյա աղջնակի սպանության համար կասկածվող 4 մարդու են սպանել, գրում է AllAfrica հարթակը:
Խոսքը Ռեյչլ Մալեկելայի մասին է, որի դին հայտնաբերվել էր փետրվարի 1-ին՝ երկրի հարավային Նջոմբե նահանգում:
Երեխայի ընտանիքի անդամները տեղեկացրել էին գյուղի բնակիչներին սպանության մասին, որից հետո տարբեր ժամանակահատվածներում վրիժառուներն առանձին-առանձին 4 մարդու վրա հարձակում են գործել՝ նրանց երեխայի սպանության համար կասկածելով:
2019թ.-ից ի վեր երկրում ենթադրաբար կախարդական ծեսերի համար 12 երեխա է սպանվել:










