Վենեսուելայի հարուստ երեխաները ցուցադրել են իրենց անհոգ ու շքեղ կյանքը՝ երկրում տիրող տնտեսական ճգնաժամի ֆոնին (լուսնկարներ)
Վենեսուելայի հարուստ խավի ներկայացուցիչների երեխաները չեն խորշում սոցցանցում իրենց հարստությունն ու շքեղ կյանքը ցուցադրելուց, մինչդեռ երկիրը խոր տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, թվում է, թե նրանք ոչինչ չգիտեն այն թշվառության մասին, որում ապրում է իրենց երկրի ժողովուրդը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ սոցիալիստական հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի ավագ դուստրը՝ Մարիա Գաբրիելան, երկրի ամենահարուստ կինն է՝ եվրոպական բանկերում պահվող ավելի քան 4 մլրդ դոլար կարողությամբ:
Չավեսի մյուս դուստրն աչքի էր ընկել դեռևս 2016-ին՝ հրապարակելով շքեղ ինքնաթիռով ճանապարհորդության և ձեռքում պահած դոլարանոց թղթադրամների լուսանկարները:
Այժմ, մինչ նա վայելում է անհոգ ուսանողական կյանքը Սորբոնում, վենեսուելացի ուսուցիչները գործնականում անվճար են աշխատում, քանի որ նրանց ստացած աշխատավարձը գրեթե ոչինչ չարժե երկրում տիրող գնաճի պատճառով:












