Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

17:29 • 06.02.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ինեսսա Գաբայանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Ինեսսա Գաբայանին ազատել ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Ինեսսա Գաբայանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հուլիսի 10-ին:

Ներկայացնում ենք Ինեսսա Գաբայանի կենսագրական տվյալները.

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Ծնվել է 1957թ. հուլիսի 3-ին, Երևան քաղաքում

Կրթություն

1974 - 1979 թթ. - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան /նախկին Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, հիդրոտեխնիկ ինժեների որակավորում/

2004-2006թթ. - ՀՀ ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն
1979 – 1982 թթ. - Ախուրյանի ջրամբարի պատվարի միջազգային շինարարություն` մոնիտորինգի և գործիքավորման բաժնի ինժեներ

1982 – 1985 թթ. - Հայջրպետնախագիծ ինստիտուտ` ինժեներ, ավագ ինժեներ, առաջատար ինժեներ

1985 – 1991 թթ. - Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտե` կադաստրի բաժնի վարիչ, բնապահպանական փորձաքննության բաժնի վարիչ

1991 – 1996 թթ. - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային ռեսուրսների վարչություն` գլխավոր ինժեներ, պետի պաշտոնակատար

1996 - 2005 թթ. - ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ /հետագայում «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» ՊՀ` նախագծման ինժեներ, շրջակա միջավայրի հարցերով ինժեներ, բազմաճյուղ մասնագիտական խմբի ղեկավար

2005 – 2007 թթ. - ԱՄՆ ՄԶԳ «Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների կառավարման ծրագիր» Հայաստանյան ծրագրի ղեկավար

2007- 2018 թթ. - «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի տնօրեն

2017 - 2018 թթ. - «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ի խորհրդատու
2018թ-ի հուլիսի 10-ից ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ:

Միջազգային խորհրդատվական գործունեություն

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO), Իտալիա

ՄԱԿ-ի գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (IFAD), Իտալիա
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակ, ՀՀ

PADECO CO, Ltd, Ճապոնիա
Հազարամյակի մարտահրավեր Հայաստան (MCA), ՀՀ

Lahmeyer International, Գերմանիա
WWF, Գերմանիա
Norsk Energi, Նորվեգիա: