Շառլ Ազնավուրի որդին հայկական դուդուկ է նվիրել Մակրոնին

02:28 • 06.02.19

«Ազնավուր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազվանուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, հայկական դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Համապատասխան գրառումն իր ֆեյսբուքյան էջում արել է Nouvelles d'Arménie թերթի ֆրանսահայ լրագրող և լուսանկարիչ Ժան Էքյանը՝ գրառմանը կից հրապարակելով նաև լուսանկար: