Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կա վիրավոր. shamshyan.com

03:59 • 06.02.19

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Տրդատ Բեկոյանն իր վարած Opel մակնիշի 35 ԼF 996 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 46-րդ կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հսկայական քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն:

Ականատեսների խոսքով՝ տուժածին առաջինն օգնության են հասել քաղաքացիները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: