Նիգերիայում «Բոկո Հարամի» զինյալների հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել

06:32 • 06.02.19

Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղերից մեկում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ նիգերիական Vanguard պարբերականին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ հարձակման ընթացքում զինյալները տրանսպորտային միջոցներ են գողացել, կողոպտել են խանութներ ու հրկիզել շենքեր: Գյուղ ուղարկված զորքերին հաջողվել է հետ մղել գրոհայիններին, սակայն հարձակման հետևանքով, այնուամենայնիվ, վեց մարդ զոհվել է:

Նշենք, որ «Բոկո Հարամն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչվող ծայրահեղական իսլամիստական խմբավորում է, որն իր գործունեությունը մեծ մասամբ ծավալում է Նիգերիայում: