Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են նվազեցնել լարվածությունն ու ակտիվացնել համագործակցությունը
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կայացած բանակցությունների ժամանակ պայամանավորվել են նվազեցնել լարվածությունն ու վստահություն հաստատելու միջոցներ ձեռնարկել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է հույն վարչապետը բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում:
Բանակցությունների ավարտին, որոնք նախատեսված մեկ ժամի փոխարեն 3 ժամ են տևել, Ցիպրասը հայտարարել է, որ պետք է որոշում գտնվի երկկողմ հարաբերություններում առկա բոլոր բարդ խնդիրների համար:
«Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել երկու՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունն անվտանգության ոլորտում: Մենք ցանկանում ենք հիմք ստեղծել, որպեսզի կարողանանք կառուցել», - ասել է Ցիպրասը:
Նրա խոսքով՝ կողմերը կարող են միասին աշխատել նոր եվրոպա-թուրքական համագործակցության ռազմավարություն մշակելու, տնտեսական և էներգետիկ ոլորտում համագործակցությունն առաջ տանելու համար:










