Ֆլորիդայի ափերի մոտ 2 ամերիկյան ռազմանավ է բախվել
Ֆլորիդա նահանգի ափերի մոտ երկու ամերիկյան ռազմանավ է բախվել, ինչի մասին հաղորդվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հայտարարությունում:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել USS Leyte Gulf հրթիռային հածանավի ու USNS Robert E Peary բեռնատարի միջև:
Ինչպես նշում է news.usni.org կայքը, միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել, նավերը շարունակել են իրենց ճանապարհը:
Երբ դրանք հասնեն նավահանգիստ, մասնագետները կկարողանան գնահատել բախման հետևանքով պատճառված վնասի չափը: Բացի այդ, հետաքննություն կանցկացվի բախման պատճառը հասկանալու համար:










