Դիլիջանում «ԳԱԶել» մակնիշի մեքենա է այրվել

09:15 • 06.02.19

Փետրվարի 6-ին, ժամը 02:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:01-ին:

Այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Հ.) առջևի հատվածը՝ մասամբ: