Ստամբուլում վեցհարկանի բնակելի շենք է փլուզվել (տեսանյութ)

20:42 • 06.02.19

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում վեցհարկանի բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Աղբյուրի տեղեկություններով՝ շենքի փլուզման պատճառը պայթյունն է եղել: Շենքում, ընդհանուր առմամբ, 12 մարդ է բնակվելիս եղել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, փրկարարները և բժիշկները:

Փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Ներկա պահին հայտնի է մեկ զոհի մասին:


В Стамбуле рухнуло шестиэтажное здание