Կրասնոդարի օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել են մի շարք չվերթներ, Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

11:47 • 06.02.19

Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային աերոդրոմներում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին:

Նշվում է, որ չվերթների ուշացումները սկսվել են երեկ երեկոյան:

«Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային աերոդրոմներում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել է նաև 13 չվերթի մեկնումը՝ դեպի Մինսկ, Տաշքենդ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Սոչի: