Իսպանիայում փոքր ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր (տեսանյութ)
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից ոչ հեռու գտնվող Կիխորնա բնակավայրում ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով ինքնաթիռում գտնվող կինն ու տղամարդը զոհվել են, գրում է La Vanguardia պարբերականը:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը, հավանաբար, օդում բախվել է մեկ այլ փոքր ինքնաթիռի հետ:
Նշվում է նաև, որ սա Մադրիդում 2 օրվա մեջ ինքնաթիռի կործանման արդեն երկրորդ դեպքն է: Փետրվարի 5-ին արտակարգ վայրէջքի պատճառով 2 մարդ լրջորեն տուժել էր:










