Հայտնի են դարձել ամենաանվտանգ ճանապարհներն ունեցող եվրոպական երկրները

19:25 • 06.02.19

Ճանապարհային երթևեկության անվտանգության հարցով եվրոպական խորհրդի համաձայն՝ ՃՏՊ-ների հետևանքով ամենաքիչ զոհերը գրանցվել են Նորվեգիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում:

Ինչպես փոխանցում է Euromag-ը, վարկանշային ցանկի համաձայն՝ Նորվեգիայում մեկ միլիոն բնակչի հաշվով տարեկան 20 զոհ է գրանցվում ավտովթարների հետևանքով, իսկ Շվեդիայում այդ ցուցանիշը կազմում է 26:

Հաջորդիվ ցանկում ներկայացված են Մեծ Բրիտանիան, որտեղ մեկ մլն բնակչին 27 զոհ է բաժին ընկնում և Դանիան (32 զոհ): Ճանապարհային անվտանգությունն ապահովող առաջատար երկրներից են Իռլանդիան, Նիդեռլանդները, Էստոնիան, Գերմանիան և Իսպանիան:

Ամենամեծ թվով զոհեր ավտովթարների հետևանքով գրանցվում են Ռումինիայում և Բուլղարիայում: Այս երկրներում զոհերի տարեկան ցուցանիշը կազմում է մոտ հարյուր մարդ: