Թուրքական սփյուռքի թվաքանակն անցել է 5 մլն-ը

18:00 • 06.02.19

Թուրքիայի ավելի քան 5 մլն քաղաքացի բնակվում է արտերկրում: Տեղեկությունը հրապարակել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ ի պատասխան ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի գրավոր հարցմանը, գրում է թուրքական «Սյոզջու» պարբերականը:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական տվյալների՝ ամենամեծ թուրքական համայնքը գտնվում է Գերմանիայում, որտեղ ապրող Թուրքիայի քաղաքացիների թիվն անցնում է 2 մլն-ը:

Ֆրանսիայում բնակվում է Թուրքիայի 700 000 քաղաքացի, Նիդեռլանդներում՝ 500 000: ԱՄՆ-ի թուրքական համայնքն իր մեծությամբ 4-րդն է՝ 300 000:

Ավստրիայում, Բելգիայում և Ավստրալիայում թուրքական համայնքի թվաքանակը կազմում է, համապատասխանաբար, 250 000, 240 000 և 150 000 մարդ:

Նշվում է, որ Թուրքիայի 130 000 քաղաքացիներ էլ բնակվում են Շվեյցարիայում:

Իսկ Կանադայում, Դանիայում և մի շարք այլ երկրներում թուրքական համայնքի թվաքանակը չի անցում 100 000-ը:

Ընդհանուր առմամբ ԱԳՆ-ից հայտնել են, որ Թուրքիայի քաղաքացիները բնակվում են աշխարհի 152 երկրում:

Փաստաթուղթը Հայաստանում ապրող Թուրքիայի քաղաքացիների մասին տեղեկություններ չի տրամադրել: