Միացյալ Նահանգներն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում
ԱՄՆ-ն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը, Միացյալ Նահանգներն Իրաքից Սիրիա են տեղափոխել զրահատեխնիկայով ու գեներատորներով բեռնված շուրջ 150 բեռնատար:
Նախօրեին բեռնատարներն անցել են Սիրիայի սահմանը և այսօր արդեն գտնվում են ամերիկյան ու քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում:
Նշվում է, որ բեռնատարները գեներատորներ են տեղափոխում, որոնք ենթադրաբար օգտագործվելու են ամերիկյան ռազմաբազաներին էլեկտրաէներգիայի մատակարարման կամ տարածաշրջանում նոր բազաների կառուցման համար:
Բացի այդ, ԱՄՆ-ը տարածաշրջան է տեղափոխել նաև Humwee բազմաթիրախային զրահամեքենաներ:










