Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 5 մարդ տուժել է. shamshyan.com
Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Արամուս գյուղից դեպի Կամարիս տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Գեղամ Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 81 MR 001 համարանիշի և 27-ամյա Գեղամ Թարոյանի վարած Mercedes մակնիշի 35 XX 162 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ, 40-ամյա Լեոնիկ Աբրահամյանը, 39-ամյա Մարտիրոս Ազիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին ևս 3 հոգի դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով։ Ոստիկանությունը պարզում է տվյալ անձանց ինքնությունը։










