Դավիթ Տոնոյանը և Դմիտրի Շուգաևը քննարկել են են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ պլանները

18:24 • 07.02.19

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հետ։

Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմանի ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ պլանները և հեռակա ուղենիշները։

Երկուստեք նշվել է այս ոլորտի կարևորությունը և համագործակցության բարձր մակարդակը։