Երևանում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու 07-ը. վերջինը բախվել է էլեկտրասյանը. Shamshyan.com

03:43 • 07.02.19

Փետրվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:35-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցում՝ 126 տան դիմաց, բախվել են ВАЗ-2107 մակնիշի 35 ZQ 657 համարանիշի, Nissan Tida մակնիշի 35 XZ 503 համարանիշի և Lexus մակնիշի 41 XX 500 համարանշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: