Ամստերդամում Կենտրոնական բանկի տարածքում փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել (լուսանկարներ)

10:33 • 07.02.19

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում՝ Կենտրոնական բանկի տարածքում, գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել, մահացել է մեկ մարդ, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը:

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք զոհվածը հանցանքի մասնակից է եղել, թե ոչ: Նշվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև իրավապահներ: Ականատեսների համաձայն՝ միջադեպի վայրում գտնվել է մոտ 40 ոստիկանական մեքենա:

Նշվում է, որ փողոցում, որտեղ տեղի է ունեցել փոխհրաձգությունը, ամբողջովին կանգնեցված է երթևեկությունը, մուտքը փակված է նաև հետիոտների համար: Ոստիկանությունը քննում է միջադեպը:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում: