Էկվադորում ռուս զբոսաշրջիկ է սպանվել
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում չորս հոգի հարձակվել է ռուս զբոսաշրջիկ Ալեքսեյ Դոմբրովսկու վրա, նրան հասցրել դանակի մի քանի և փախել: Զբոսաշրջիկը, ստացած ծանր վնասվածքներից, մահացել է: Այս մասին տեղեկացրել է РИА Новости-ն` հղում անելով Լատինական Ամերիկայի երկրներում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ներկայացուցչին:
Աղբյուրի փոխանցմամբ` Կիտոյի ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 4-ին` Կիտոյի արևելքում գտնվող Իտչիմբիա շրջանում: Ռուս զբոսաշրջիկին և նրա ընկերուհուն շրջապատել է չորս հոգի, փորձելով նրանց ձեռքից վերցնել անձնական իրերը: Դոմբրովսկին դիմադրել է, արդյունքում ստացել է դանակի մի քանի հարված: Դեպքի վայր ժամանած բժիշկներին նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Էկվադորի ոստիկանության ներկայացուցիչները շեշտել են, որ ներկայում բոլոր չորս կասկածյալները ձերբակալված են:










