Հրդեհ է բռնկվել Երևանի Ազատության պողոտայի բնակարաններից մեկում. այրվել է խոհանոցի գույքը

02:48 • 07.02.19

Փետրվարի 6-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի 1-ին շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Աղետների բնակչության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:09-ին, մարվել՝ 14:19-ին:

Խոհանոցում (6 քմ) մասամբ այրվել են միկրոալիքային վառարան, լվացքի մեքենա, պատուհան և ջերմահարվել է պատերի երեսպատումը: