Օդեսայում բնակիչներից գոյություն չունեցող պարտքերը ետ պահանջող կովկասցիների խմբի են ձերբակալել

17:30 • 07.02.19

Ուկրաինայի Օդեսա քաղաքում իրավապահները բնակիչներից գումար շորթող կովկասցիների հանցախմբի անդամների են ձերբակալել, գրում է korrespondent.net-ը:

Ոստիկանությունից հայտնել են, որ խմբավորման անդամները Հյուսիսային Կովկասից են, որոնք ֆիզիկական բռնության ու հոգեբանական ճնշման միջոցով տեղի բնակիչներից գոյություն չունեցող պարտքեր են ետ պահանջել:

Նշվում է, որ խմբավորման անդամները բնակիչներից մեկից 1000 ԱՄՆ դոլար են պահանջել՝ սպառնալով հակառակ դեպքում ֆիզիկական բռնություն գործադրել:

Հանցախմբի 3 անդամները ձերբակալվել են «պարտքը» ետ ստանալու պահին: Խմբավորման մյուս անդամներին պատասխանատվության ենթարկելու նպատակով քննությունը շարունակվում է: