ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն բաժանված Թուրքիայով քարտեզ է հրապարակել

20:13 • 07.02.19

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյին աջակցող երկրներին:

Վերջինս անիմացիոն քարտեզ է հրապարակել, որում ընդգծված են տվյալ երկրները: Ինչպես նկատվում է, այդ քարտեզի վրա Թուրքիան կիսված է մեջտեղի հատվածում, իսկ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի սահմանները նույնպես պատկերված են խեղաթյուրված ձևով:

«Ողջունում ենք Ավստրիային, Բելգիային, Խորվաթիային, Չեխիային, Դանիային, Էստոնիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Իսլանդիային, Լատվիային, Լիտվային, Լյուքսեմբուրգին, Մակեդոնիային, Նիդեռլանդներին, Լեհաստանին, Պորտուգալիային, Իսպանիային, Շվեդիային և Մեծ Բրիտանիային` Վենեսուելայի ժողովրդին աջակցելու համար Գուաիդոյին որպես ժամանակավոր նախագահ ճանաչելով», - ասվում է Պոմպեոյի թվիթերյան գրառման մեջ: