Ռոստովում բացահայտվել է հայերի հիմնած Raffaello-ի արտադրության ընդհատակյա արտադրամասը

21:27 • 07.02.19

Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում իրավապահները Raffaello ապրանքանիշի կեղծ կոնֆետների արտադրության ընդհատակյա արտադրամաս են բացահայտել:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, իրավապահ մարմինների աշխատակիցները Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանում ձերբակալել են կոնֆետների անօրինական արտադրմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամներին: Կեղծ քաղցրավենիքի արտադրությունը հանցագործներն իրականացրել են Կալինին ֆերայում:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղցրավենիքի անօրինական արտադրության գործում ներգրավված են եղել Հայաստանի 19 քաղաքացի, որոնք անօրինական բնակություն են հաստատել Ռուսաստանում: