Ստամբուլի տեքստիլի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ, լուսանկարներ)

13:36 • 07.02.19

Ստամբուլի Սանջաքթեփե շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել տեքստիլի գործարաններից մեկում, այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» պարբերականը:

Դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհն արագ տարածվել է ու հասել հարևան շենքերին: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սանջաքթեփեի Յոնիդողան թաղամասում, շրջակա շենքերում գտնվողները տարհանվել են:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են աշխատել: Հայտնի է, որ գործարանի շենքն ամբողջությամբ այրվել է:

Միջադեպի հետևանքով զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:

 





Sancaktepe'de tekstil atölyesi alev alev yandı

Sancaktepe'de tekstil atölyesinde yangın (2)