Ռեփեր Դեցլի թաղման ժամանակ նրա հայրն առաջին անգամ հանդիպել է թոռանը (լուսանկարներ)

17:12 • 07.02.19

Ռուս հայտնի ռեփեր Դեցլի (Կիրիլ Տոլմացկի) հայրը որդու հուղարկավորության ժամանակ առաջին անգամ հանդիպել է հարազատ թոռանը, այս մասին գրում է woman.ru-ն:

Նշվում է, որ Դեցլի հայրը՝ պրոդյուսեր Ալեքսանդր Տոլմացկին, որը շուրջ 18 տարի չէր շփվում որդու հետ, եկել է ռեփերի թաղմանը, որտեղ առաջին անգամ ծանոթացել է թոռան՝ Անտոնիոյի հետ:

Դեցլի մահվան օրը հայրն Instagram-ի իր էջում հայտնել էր որդու մահվան մասին՝ իր հրապարակմամբ հուզելով շատերին:

«Այդպես էլ չխոսեցինք… Ամենից շատ ես վախենում էի, որ չես գա իմ թաղմանը: Կյանքն արեց այնպես, որ ես եմ հիմա քեզ հուղարկավորելու: Ներիր ինձ… Սիրտս պայթում է սիրուց ու ցավից», - գրել էր պրոդյուսերը:


Հիշեցնենք, որ ռեփեր Դեցլը մահացել է լույս փետրվարի 3-ին՝ 35 տարեկանում: