Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վերականգնման աշխատանքների վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել
Երևանի քաղաքապետարանում այսօր ստորագրվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան-շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման աշխատանքների վերաբերյալ պայմանագիրը:
Պայմանագրի կողմերն են «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, որը զբաղվում է տարածքի իրացմամբ:
Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին:
Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները:










