Արամ Թարվերդյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից

13:10 • 08.02.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Արամ Թարվերդյանին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արամ Թարվերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: