Արմեն Փամբուխչյանն ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

12:39 • 08.02.19

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը: Հանձնաժողովը Փամբուխչյանին ընտրեց միաձայն:

Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մեքլումյանը նշեց, որ հանձնաժողովը ոչ միան զբաղվելու է ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներով, այլ նաև երրորդ երկների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներով, սպասարկելու է արտաքին տնտեսական ոլորտը: «Պետք է հասկանանք, թե ինչու անդամ լինելով մենք չենք կարողանում օգտվել ընձեռնված լայն հանարավորություններից»,-ասաց Մելքումյանը:

Արմեն Փամբուխչյանն իր հերթին նշեց, որ  նորաստեղծ հանձնաժողովում իրենց անելիքները բազմազան են: «Մենք լծվելու ենք ինտեգրացիոն աշխատանքներին, օրենսդրության համապատասխանեցմանը»,-ասաց նա: