McDonald's-ի ռուսաստանյան ռեստորաններում մատուցողներ կհայտնվեն

06:31 • 08.02.19

McDonald's ռեստորանների ցանցը նախատեսում է ռուսաստանյան բոլոր ռեստորաններում նոր ծառայություն ներառել. այսուհետ ռեստորաններում մատուցողներ կլինեն, հաղորդում է РБК-ն:

Ռուսաստանում McDonald's արագ սննդի կետերի տնօրեն Մարկ Կարենայի խոսքով՝ ռեստորաններում մատուցողներ կհայտնվեն մինչև 2019 թվականի վերջ: Ներկայում նախագիծն իրագործվել է երկրում գործող 650 ռեստորանից  209-ում:

Նշվում է, որ համապատասխան ծառայությունն այցելուները կարող են ընտրել թվային մենյուի էկրանին ուտեստը պատվիրելիս, որից հետո նրանք կստանան հատուկ թվով ցուցանակ, որը հարկավոր է դնել սեղանին և սպասել մինչ մատուցողը մոտենա: